Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության
Հասարակություն
Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ Մյուս 8 տուժածները բուժզննում անցնելուց և անհրաժեշտ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Աճառյան փողոցում «Hyundai» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տուժել է 11 մարդ, բոլորը՝ օտարերկրացիներ։
Տուժածներից 7-ը տեղափոխվել էին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը