39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխա
Արտակարգ Պատահար
Փարիզի արվարձանում՝ Իվելին դեպարտամենտում, մեքենայով անցնող տղամարդը կրակ է բացել պատահական անցորդների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը, այդ թվում՝ 12-ամյա երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Կասկածյալը՝ 39-ամյա տեղի բնակիչը, ձերբակալվել է հարևան Կուանյեր համայնքում։
Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում՝ այն դիտարկելով որպես հնարավոր ահաբեկչական գործողություն։ Քննության շրջանակում ուսումնասիրվում են նաև հարձակվողի հնարավոր ռասայական կամ էթնիկ դրդապատճառները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը