Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆ
Աշխարհ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք։ Մալթայի դրոշի ներքո նավարկող նավը տեղափոխում է 40 հազար մետրիկ տոննա ռուսական դիզելային վառելիք. հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով LSEG-ի տվյալները։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հաստատել են լցանավի՝ դեպի ԱՄՆ ուղևորվելը։ «Հետագա մատակարարումները կշարունակվեն կանոնավոր կերպով»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը համաձայնել է վերացնել դիզելային վառելիքի արտահանման՝ իր իսկ սահմանած արգելքը և վերսկսել մատակարարումները համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։
Ակնկալվում է, որ նավը ԱՄՆ կհասնի նոյեմբերի 7-ին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը