ՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունը
Աշխարհ
Ռուսական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը (ՌԺԴ) ուսումնասիրում է Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից Ռուսաստան միրգ ու բանջարեղեն տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովը՝ Ստամբուլում կայացած Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքում։
Նրա խոսքով՝ նոր լոգիստիկ երթուղին նախատեսվում է մշակել ռուսական առևտրային ցանցերի շահերի համար՝ «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում։
Միխայլովի տվյալներով՝ 2026 թվականին միջանցքի անդրկասպյան և արևմտյան ուղղություններով բեռնափոխադրումների ծավալներն աճել են համապատասխանաբար 19 և 24 տոկոսով։
Միևնույն ժամանակ, ՌԺԴ-ն դեռևս չի հայտնել Վրաստանի տարածքով հնարավոր փոխադրումների մեկնարկի ժամկետները, նախատեսվող ծավալները կամ փոխադրման արժեքը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը