Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Ուոքինգ քաղաքից թոշակառու ներկարար-դեկորատորը միլիոնատեր է դարձել՝ աճուրդում 1,56 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառելով «Pokémon» քարտերի հավաքածուն, որը 15 տարի պահել էր ձեղնահարկում։ Տղամարդը հավաքածուի իրական արժեքի մասին չի իմացել, մինչև տեղական թերթում չի կարդացել, որ նմանատիպ մեկ քարտը վաճառվել է ավելի քան 6 հազար ֆունտով։ Նա քարտերը սկսել էր հավաքել 1990-ականների վերջին, երբ որդին հետաքրքրվում էր «Pokémon»-ով։

Հայրը դրանք համարել էր հնարավոր ներդրում և eBay-ի միջոցով մի քանի ամբողջական հավաքածու էր գնել։ Դրանցից մեկը, որի համար ժամանակին վճարել էր 300 ֆունտ, աճուրդում վաճառվել է 75 հազար ֆունտով։ Ամենաթանկ լոտը եղել է Legendary Collection Complete Master Set հավաքածուն, որի նախնական արժեքը գնահատվել էր 15-20 հազար ֆունտ, սակայն այն վաճառվել է 100 հազար ֆունտով։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ սա Մեծ Բրիտանիայում հավաքածուային քարտերի վաճառքի պատմության ամենաբարձր գումարն է։ Աճուրդին մասնակցել են գնորդներ աշխարհի տարբեր երկրներից։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը