Եվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico
Աշխարհ
Իտալիայում բեռնատարների վարորդների գործադուլը խաթարել է մոցարելայի արտադրությունն ու մատակարարումները. գրում է Politico-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի շուրջ պատերազմի հետևանքով վառելիքի գների աճը դժգոհություն է առաջացրել Իտալիայում՝ բեռնատարների վարորդների շրջանում, որոնք գործադուլ են սկսել։ Դրա հետևանքով Նեապոլի շրջանի կաթնամթերքի գործարաններ գոմեշի կաթի մատակարարումը խափանվել է, իսկ պատրաստի արտադրանքը չի հասել սպառողներին։
Հրապարակման համաձայն՝ ընդամենը 24 ժամում մոցարելայի արտադրության և մատակարարման խափանումների հետևանքով գրանցված կորուստները կազմել են շուրջ 3 միլիոն եվրո։
Բացի այդ, հրապարակման համաձայն՝ Եվրոպայում տիրող շոգն ու երաշտը բացասաբար են ազդել ֆրանսիական Կոմտե, Բոֆոր և Աբոնդանս պանիրների արտադրության վրա։ Այդ պանիրների պատրաստման համար օգտագործվող կաթը ստացվում է լեռնային արոտավայրերում արածող կովերից։ Սակայն արոտավայրերի պակասի պատճառով ֆերմերները դժվարությունների են բախվել, ինչի հետևանքով նրանց ժամանակավորապես թույլատրվել է փոփոխել կովերի կերակրման կարգը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը