Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան
Աշխարհ
Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղության գործընթացներն առաջ մղելու համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումից մինչև Աֆրիկայում միջնորդական նախաձեռնություններ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ աշխարհում աճում է հակամարտությունների թիվը, սրվում են լարվածությունները, իսկ միջազգային իրավունքի և կառույցների նկատմամբ վստահությունը նվազում է։
«Թուրքիան առաջնորդվում է այն սկզբունքով, որ երբեք չպետք է հրաժարվել դիվանագիտությունից, նույնիսկ երբ կողմերը հրաժարվում են երկխոսությունից, իսկ խաղաղության հույսերը նվազում են»,- նշել է Էրդողանը։
Նա նաև քննադատել է միջազգային համակարգը՝ ընդգծելով, որ ավելի քան 190 երկրի կամքը չպետք է կախված լինի հինգ պետության որոշումներից։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ նույնիսկ ամենաբարդ հակամարտություններում դիվանագիտության հնարավորությունը միշտ պահպանվում է. «Մենք կշարունակենք կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերել, միջնորդել հանուն արդար լուծումների և պատասխանատվություն ստանձնել հանուն խաղաղության»։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը