Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Դ.-ի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Lada»-ն բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 68-ամյա Ռիմա Ա․-ն տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը