Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը
Աշխարհ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության և ազատության ապահովման ուղղությամբ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ հնարավորինս շուտ կհաստատվի հրադադար և խաղաղություն, ինչը թույլ կտա վերջնականապես լուծել առկա խնդիրները։
Միաժամանակ Ֆիդանը նշել է, որ այս պահին առանցքային խնդիրներից է Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող հացահատիկի արտահանումը համաշխարհային շուկաներ։
«Կան տարբեր առաջարկներ և կարծիքներ, քննարկումներ են ընթանում։ Մենք այս հարցը քննարկում ենք շահագրգիռ կողմերի հետ»,- ընդգծել է թուրք նախարարը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը