Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել
Աշխարհ
Վինսենտ վան Գոգի հանրահայտ «Աստղալից գիշեր» կտավը կարող էր ներշնչված լինել 1889 թվականի հուլիսի 22-ի լուսաբացից առաջ Ֆրանսիայի երկնքի տեսարանով։ Այս մասին նշվում է հարավկորեացի հետազոտողների՝ Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Տարիներ շարունակ արվեստաբանները կարծում էին, որ կտավը ստեղծվել է 1889 թվականի հունիսին։ Սակայն հետազոտողները աստղագիտական հաշվարկների միջոցով պարզել են, որ հուլիսի 22-ի երկնքի տեսքը շատ ավելի մոտ է կտավում պատկերվածին․ Լուսինը կիսալուսնի տեսք ուներ, իսկ Վեներան և Ցուլի համաստեղության Հյադես աստղակույտը տեսանելի էին արևելքում։
Հետազոտության համահեղինակ Էլայջա Ջոն-Հյուն Կիմի խոսքով՝ վան Գոգը կարող էր նկատել երկնքի փոփոխությունները և դրանք արտացոլել իր ստեղծագործության մեջ։ Այնուամենայնիվ, մասնագետները շեշտում են, որ հուլիսի 22-ը դեռևս վարկած է, ոչ թե վերջնականապես հաստատված ամսաթիվ։ Քանի որ նկարիչը կտավն ստեղծել է էսքիզների և հիշողության հիման վրա, հնարավոր է՝ երկնքի պատկերը մի քանի տարբեր գիշերների տեսարանների համադրություն լինի։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը