COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել 

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից թելադրվող պահանջների հետ։ Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում հստակ երևաց, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այլևս ի վիճակի չէ քողարկելու այն իրողությունը, որ իր քաղաքական իշխանության հետագա հարատևումը մեծապես պայմանավորված է Ադրբեջանի նախագահի պարտադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգով։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման ժամկետներին՝ վարչապետը հայտարարեց. «2027-2028 թվին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք»։ Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս հաշվարկների հիմքում ընկած է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ հայտնի է, որ պայմանագիրը ստորագրված չէ Ադրբեջանի այն ակնկալիքի պատճառով, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է»։ Միաժամանակ, նա բացահայտեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ նշելով. «Նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»։

Այս համատեքստում իշխանության կողմից շրջանառության մեջ դրվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում է։ Փաշինյանը հռետորական հարցադրմամբ փորձեց արդարանալ. «Ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ, այսինքն՝ մենք այնպես թե այնպես, այսինքն՝ հիմա, որ Ադրբեջանը այդպիսի բան է ասում, մենք ասենք՝ վերջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այս ճանապարհով»։ Սակայն այս բառախաղերի և մշուշոտ ձևակերպումների հետևում առաջանում է խորը տրամաբանական փակուղի. բացարձակապես անհասկանալի և միգավորված է մնում, թե պետության հիմնարար օրենքն արտաքին թելադրանքով ջնջելու և վերաշարադրելու այս գործընթացում կոնկրետ որն է համարվում «հաճելին» և որը՝ «օգտակարը»։ Չնայած այս շփոթին՝ հռետորաբանության հակառակ կողմում հստակորեն ընթերցվում է անխուսափելի խոստովանությունը. «Ոչ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք»։

Այստեղ է, որ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, և խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Հենց այս գիտակցումով են պայմանավորված նաև արտահերթ ընտրությունների հնարավորության և սեփական քաղաքական ուղու վախճանի մասին նրա ուշագրավ խոստովանությունները։ Փաշինյանը հստակեցրել է. «Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծն ու կսկսենք հանրային և՛ քննարկումներ, և՛ կուղարկենք խորհրդարան»։ Ըստ որում, վարչապետը բացահայտ շեշտել է սեփական քաղաքական ապագայի գինը. «Ինձ համար քաղաքական նպատակն սա է, և ես ակնկալում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այս քաղաքական գծին. եթե կպարզվի՝ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս քաղաքական ուղուն, ես իմ քաղաքական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կհամարեմ սպառված»։

Սակայն այս ամենի հետևում չափազանց միամիտ կլիներ տեսնել միայն անկեղծության կամ կամավոր հեռանալու դրսևորում։ Քաղաքական վերլուծության տրամաբանությունը հուշում է, որ սեփական քաղաքական մայրամուտի և գործունեության ավարտի մասին այս ահազանգերը, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի հերթական հաշվարկված բլեֆն են, հանրային սուսերամարտի հին տակտիկա՝ ուղղված ուշադրության շեղմանն ու հերթական հոգեբանական ճնշմանը։ Հայտարարելով, թե իր գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի վրա բարդելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico
Ամենադիտված