Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» 

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձմեռային սեզոնին ընդառաջ մեր այն հայրենակիցները, որոնց տներն արդեն իսկ գազով են ջեռուցվում, թերևս պետք է սկսեն լրջորեն մտածել այլընտրանքային լուծումների՝ փայտի կամ վառելանյութի այլ միջոցների անցնելու մասին։ Բնավ զարմանալի չէ, քանզի գազի սակագնի հերթական թանկացումն անխուսափելի է թվում, կամ էլ գուցե Մոսկվան պարզապես փակի հնարավորության ծորակը՝ հաշվի առնելով գործող վարչախմբի վարած քաղաքականությունը։

Համենայն դեպս, նման հեռանկարին նախապատրաստվելն արդեն հրամայական է դարձել, մանավանդ որ ԵԱՏՄ 70 էջանոց ծավալուն և վտանգներով հղի զեկույցից դեռ առաջ գազային կոլապսի խոսակցություններն օդում կախված էին։

Այդ նույն փաստաթուղթը պարզապես սառը ցնցուղ էր, որը եկավ հաստատելու՝ մարդիկ իզուր չեն անհանգստանում, և այլընտրանքային ջեռուցման մասին մտածելն ամենևին էլ ավելորդ չէ։ ԵԱՏՄ-ի շրջանառվող 70 էջանոց զեկույցում և ռուսական միջկառավարական խորհրդի անդամների գնահատականներով՝ Հայաստանի անդամակցության սառեցման կամ կասեցման սցենարի դեպքում բնական գազի հազար խորանարդ մետրի գինը կարող է շեշտակիորեն բարձրանալ՝ հասնելով մինչև 300 ԱՄՆ դոլարի՝ ներկայիս 177.5 դոլարի փոխարեն։ Սա նշանակում է կտրուկ՝ շուրջ 69 տոկոսանոց թանկացում գործող բազային արժեքի նկատմամբ, ընդ որում՝ սա դեռ նվազագույն շեմն է։

Մինչդեռ երկրի ղեկավարությունը նախընտրում է ոչ թե կանխարգելիչ դիվանագիտական կամ տնտեսական քայլեր ձեռնարկել, այլ սկսել է սեփական անգործությունը քողարկելու մի լայնածավալ արշավ։ Հանրությանը հմտորեն համոզում են, թե, իբր, ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա, դժվարությունները հեշտությամբ կհաղթահարենք։ Իհարկե, ամսական միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ ու ճոխ աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարներն ու մարզպետները կարող են իրենց թույլ տալ անհոգ լինել. նրանց համար գազի ցանկացած թանկացում ընդամենը վիճակագրական թիվ է։ Նույնիսկ եթե վառելիքի գինը տասնապատկվի, նրանք իրենց փոքրիկ խմբով կշարունակեն ապրել բարեկեցության մեջ, մինչդեռ երկրի միլիոնավոր քաղաքացիներ կանգնելու են գոյապայքարի առջև։

Ուշագրավ է, որ իշխանական վերնախավում էլ բոլորը չէ, որ կուրորեն անտեսում են իրողությունները։ Կենտրոնական բանկի ղեկավարը բաց տեքստով խոսում է սպասվող համատարած գնաճի, տնտեսական անկման և խորը ճգնաժամային սցենարների մասին։ Ի պատասխան՝ երկրի ղեկավարն անզուսպ հեգնանքով հայտարարում է, թե ԿԲ նախագահը տնտեսական պրոցեսներից պարզապես գլուխ չի հանում, քանի որ տնտեսագիտության միակ ճշմարիտ ջատագովն ինքն է։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ շուտով ստիպված ենք լինելու վերադառնալ նահապետական վառելանյութերին՝ աթարին ու վառելափայտին։

Եթե այս հսկայական թանկացման ալիքն ուղղակիորեն հարվածի սպառողին, բնակչությունը հայտնվելու է անտանելի ծանր բեռի տակ։ Հարյուրհազարավոր ընտանիքներ ստիպված կլինեն կատարել ծայրահեղ ընտրություն՝ վճարել կոմունալ վարձերը, թե հաց գնել, ապահովել երեխայի կրթությունը, թե բուժման ծախսերը հոգալ։ Պետական բյուջեի միջոցով գինը արհեստականորեն զսպելու փորձերը կբերեն արտաքին պարտքերի ուռճացմանը, կարևորագույն ծրագրերի փակմանը և սոցիալական ոլորտի կրճատումներին։ Իսկ բիզնես միջավայրում այս շոկը կբերի ինքնարժեքի պայթյունավտանգ աճի, արտադրության կրճատման և զանգվածային սնանկացումների։ Հսկայական գազ սպառող ջերմոցային տնտեսությունները, շինարարական և արդյունաբերական հսկաները կկանգնեն փակման եզրին՝ իրենց հետևից գործազրկության ալիք բարձրացնելով։

Նմանատիպ էներգետիկ ցնցումները համաշխարհային պրակտիկայում արդեն իսկ աղետալի հետևանքներ են թողել։ Եվրոպայում ժամանակին գազային մատակարարումների անկումն ու գների բազմապատկումը ծնեցին վերջին տասնամյակների ամենաբարձր գնաճը, երբ հազարավոր փոքր ձեռնարկություններ փակվեցին, իսկ պետությունները ստիպված եղան հարյուր միլիարդավոր եվրոներ վատնել բնակչությանը սուբսիդավորելու համար։ Մոլդովայի օրինակը, որտեղ գազի կտրուկ թանկացումը հասցրեց երկիրը ռեկորդային՝ շուրջ 30 տոկոսանոց գնաճի և սոցիալական վիճակի ծայրահեղ վատթարացման, ցույց է տալիս այս քաղաքականության իրական գինը։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանն ու Շրի Լանկան, գազի համաշխարհային թանկացումների պատճառով հայտնվեցին էներգետիկ կոլապսի մեջ՝ բախվելով լույսերի զանգվածային անջատումների և արդյունաբերության կաթվածահարության հետ։

Այս ֆոնին, 70-էջանոց զեկույցում մատնանշված գազի գնի շուրջ 70 տոկոսանոց հավանական թանկացումը չի կարող աննկատ անցնել Հայաստանի նման խոցելի տնտեսության համար։ Իշխանությունների ցուցադրական անհոգությունն ու ռիսկերը թերագնահատելու միտումը ոչ թե ճկուն դիվանագիտություն է, այլ կամավոր կուրություն։ Խոսքը միայն մեկ ռեսուրսի թանկացման մասին չէ, այլ միանգամից բոլոր ոլորտները սնող կենսական համակարգի փլուզման։ Փաստացի, ԵԱՏՄ գործընկերային հարթակներում և հիշյալ զեկույցում արդեն ուղղակիորեն հայտարարում են այն սցենարների մասին, որոնք իրականություն են դառնալու մոտ ապագայում։

Եթե Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական հանգույցը հանգեցնի ինտեգրացիոն գործընթացների սառեցմանը, երկիրը կբախվի մի շարք ծանրագույն հարվածների՝ գազի կտրուկ թանկացումից մինչև արտագնա աշխատանքի մեկնողների առջև դռների փակում, վիզային խոչընդոտներ և տուրիզմի հսկայական կորուստներ, քանի որ զբոսաշրջիկների առնվազն 40 տոկոսը հենց Ռուսաստանից է գալիս։

Դրամական փոխանցումների կտրումն ու տնտեսական անկումը կդառնան անխուսափելի իրականություն։ Իհարկե, պատմության ընթացքում հայ ժողովուրդը վերապրել է բազմաթիվ արհավիրքներ՝ պատերազմներ, ցեղասպանություն և երկրաշարժեր, և սա էլ գուցե վերջնական ֆիզիկական կործանում չբերի։ Սակայն հարցն այն է, թե ինչու պետք է շարունակաբար առաջնորդվել «քանի դեռ ֆիզիկապես չենք մեռել, նշանակում է՝ ամեն ինչ նորմալ է» սկզբունքով։

Գործող վարչակազմի անհաղորդ կեցվածքը թելադրված է մեկ տրամաբանությամբ. ամեն գնով առաջ տանել սեփական քաղաքական գիծը՝ անտեսելով հասարակության վրա կախված սոցիալական գիլ յոտինը։ Քաղաքացին իրավացիորեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է մարդը կանգնի անհնարին ընտրության առջև՝ կա՛մ ինքնիշխանություն, կա՛մ տաք տուն ու հաց։ Ի վերջո, այս իշխանությունները տարիներ շարունակ երդվում էին, թե կարող են ապահովել և՛ անկախություն, և՛ բարեկեցություն, սակայն այսօր փաստացի ձախողել են բոլոր ուղղություններով՝ հասարակությանը թողնելով մենակ իրականության կոշտ հարվածների առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
Ամենադիտված