Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Աշխարհ
Եգիպտոսի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել անհապաղ և լիարժեք վերականգնել Հորմուզի նեղուցում նավագնացությունը։ Այս մասին ասվում է նախարարների կողմից Ստամբուլում քառակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք դեմ ենք քաղաքացիական նավագնացության ցանկացած սահմանափակման և կոչ ենք անում արագ վերականգնել նավերի անվտանգ և անարգել անցումը Հորմուզի նեղուցով», - ասվում է փաստաթղթում։
Չորս երկրների արտաքին գործերի նախարարները հավելել են, որ Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը «պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով» և «համաձայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի»։
Նախարարները շեշտել են «քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ծովային նավերի վրա հարձակումները կանխելու կարևորությունը» և կոչ են արել «կանխել հետագա սրացումը» տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը