ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է
Հասարակություն
Հոկտեմբերի 25-ին մի քանի համայնքում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ-ից հիշեցնում են, որ նախընտրական քարոզչությունն ավարտվել է հոկտեմբերի 23-ին ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
«Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։
Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։
Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,- նշված է ԿԸՀ հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը