ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Աշխարհ
ԱՄՆ նախագահի թոռների մայրը՝ Վանեսա Թրամփը, հայտարարել է, որ հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը։
Քառասունութամյա Վանեսա Թրամփը ամուսնացած էր ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ։
Նրանք ունեցել են հինգ երեխա, այդ թվում՝ Քայ Թրամփը, որը վարում է իր սեփական բլոգը և հարցազրույցներ է վարում։
«Ես վերջապես ազատվեցի քաղցկեղից», - ասել է Վանեսա Թրամփը դստեր փոդքասթում, որը նա հրապարակել է Instagram-ում։
Բժիշկները նրան ախտորոշել են այս տարվա ապրիլին, իսկ Վանեսան ինքը հրապարակավ հայտարարել է լուրը մայիսին։ Նրա խոսքով՝ վերջին թեստերի արդյունքները «պարզ» են։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը