Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն
Իրավունք
Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել են Կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր բերման է ենթարկվել Արթիկի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ։
Հիշեցնենք, որ վաղը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այսօր լռության օր է։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը