Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում
Հասարակություն
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռն այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 05:30-ին, պետք է մեկներ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, սակայն Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին սահմանված սահմանափակումների պատճառով այն ժամը 08:04-ին մեկնել է Օմսկ։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են նաև «Ազիմուտ», FlyOne և «Աերոֆլոտ» ավիաընկերությունների՝ Մոսկվա իրականացվող մի շարք չվերթներ։ Նման իրավիճակ է նաև Կրասնոդար և Սոչի ուղղություններով չվերթների դեպքում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը