NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն
Արտաքին Քաղաքական
NVIDIA ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման մեջ և մտադիր է Հայաստանի միջոցով ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանի այլ երկրներում։
Այս մասին հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ նշելով, որ ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի հետ վերջերս կատարած այցը Ղազախստան ևս մեկ քայլ էր այդ ուղղությամբ։
Լեբարեդյանի խոսքով՝ NVIDIA-ն արդեն իսկ Հայաստանում բացել է ԱՊՀ տարածաշրջանի մշակողների հետ կապերի մենեջերի՝ Developer Relations Manager CIS թափուր հաստիքը։
Մասնագետը Հայաստանում աշխատելով՝ համագործակցելու է տարածաշրջանի մշակողների, ձեռներեցների և տեխնոլոգիական թիմերի հետ՝ օգնելով նրանց ներդնել նորարարական լուծումներ։
«Հայաստանն ունի տաղանդավոր մասնագետներ, որոնք կարող են առաջատար դեր խաղալ այս աճի գործընթացում»,- ընդգծել է Լեբարեդյանը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը