Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը
Արտաքին Քաղաքական
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են խոնավ պահպանվող տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ուղղություններով փորձի փոխանակմանը։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային վերանայումը պետք է հիմք դառնա մինչև 2030 թվականը նախատեսված նպատակներին հասնելու ուղղությամբ գործնական քայլերն արագացնելու համար։
Նախարարը կարևորել է նաև միջազգային համագործակցության, բավարար ֆինանսավորման և երկրների կարողությունների զարգացման նշանակությունը։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Զիմբաբվեին՝ COP17-ին ակտիվ ներգրավվածության համար՝ ընդգծելով բանակցություններում բովանդակային և հավասարակշռված արդյունքներ ապահովելու նպատակով համատեղ աշխատանքի կարևորությունը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը