ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի
Հայաստան
Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 6 կազմակերպություններ՝ ընդհանուր 437 դիտորդով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է հետևյալ դիտորդական առաքելությունները՝
- «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ,
- «Բնակավայրերի համաչափ զարգացում» ՀԿ,
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ,
- «Ազատ քվե» դիտորդական առաքելություն,
- «Ականատես» դիտորդական առաքելություն,
- «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք։
Ընտրությունների քվեարկության օրը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 28 զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր առմամբ 222 ներկայացուցչի։
Բացի այդ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները այցելուի կարգավիճակով կհետևեն ընտրական գործընթացին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը