Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ֆուչիկի 29/2 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքում։ 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 11։50-ի սահմաններում։ Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ Վիգեն Ա․-ն է, որն աշխատում էր «ԲՐԵՎԵՐԿ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների փոխանցմամբ՝ շենքի կառուցապատողը «Սօհօ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն, նախագծողը՝ «Արթ Ին Աբլիք» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Աղայանշին» ՍՊԸ-ն։ Նրանց խոսքով՝ շինարարության հետ կապված է նաև «Կարգին շինանյութի» Նորո անունով հայտնի անձը։
Դեպքի հանգամանքների և շինարարական աշխատանքների անվտանգության պայմանների վերաբերյալ պաշտոնական քննության արդյունքները դեռևս հայտնի չեն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը