Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև
Աշխարհ
Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։
Նշվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մոտ 150 ցուցարարի նկատմամբ, որոնք փորձել են փակել ճանապարհը Լիոնի կենտրոնի մոտակայքում։ Այդ տարածքում ցույցեր անցկացնելն արգելված է։
Ֆրանսիայում բողոքի ակցիաները կապված են գների աճի, հանրային ծառայությունների ոլորտում առկա խնդիրների և կրթական համակարգում առկա մարտահրավերների հետ։ Իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները՝ կանխելու անցյալ շաբաթ տեղի ունեցած ցույցերի ժամանակ արձանագրված անկարգությունների կրկնությունը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին երկրով մեկ մոբիլիզացվել է 70 000 ոստիկան։ Մի շարք քաղաքներում սահմանափակումներ են մտցվել ցույցերի անցկացման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը