Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք
Աշխարհ
Պենտագոնը ԱՄՆ համալսարաններում գործող՝ Չինաստանի ֆինանսավորմամբ Կոնֆուցիուսի ինստիտուտները ներառել է ազգային անվտանգությանը սպառնացող հաստատությունների ցանկում։
Այս մասին հոկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
«Ռազմական գերատեսչությունը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է մեր ազգային անվտանգության սպառնալիք»,– ասել է նա։
Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ վերջին երկու ամիսներին Պենտագոնը համակարգված կերպով դադարեցրել է կազմակերպությունների գործունեությունը։
Կոնֆուցիուսի ինստիտուտները չինարենի ուսուցման և մշակութային ծրագրեր առաջարկող կրթական գործընկերություններ են։ ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի՝ 2023 թվականի զեկույցի համաձայն՝ դրանց թիվը երկրի համալսարաններում և քոլեջներում 2019 թվականի շուրջ 100-ից նվազել էր մինչև հինգից պակաս։
Ըստ զեկույցի՝ փակման հիմնական պատճառներից էին դաշնային ֆինանսավորումը կորցնելու վտանգն ու արտաքին ճնշումները։ Որոշ համալսարաններ փակվելուց հետո չինարենի ուսուցումը շարունակել էին ֆինանսավորման այլ աղբյուրներով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը