«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում
Աշխարհ
Գիտնականները շիկացած, մարշմելոուի նման էկզոմոլորակի մթնոլորտում «թանկարժեք քարեր» են հայտնաբերել։ Երկրից 1300 լուսատարի հեռավորության վրա գտնվող «WASP-17b» էկզոմոլորակն ունի Յուպիտերից գրեթե երկու անգամ ավելի մեծ տրամագիծ, սակայն չափազանց փոքր խտություն։ Այն այնքան մոտ է իր աստղին, որ մեկ պտույտը կատարում է չորս երկրային օրից էլ պակաս ժամանակում։
Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի տվյալներով՝ գիտնականները նոր մեթոդով ուսումնասիրել են մոլորակի մթնոլորտը և հայտնաբերել օղակաձև կառուցվածք՝ «թանկարժեք քարերի» նմանվող առանձնահատուկ հատվածներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մոլորակի ցերեկային և գիշերային կողմերի ջերմաստիճանն ու մթնոլորտի կառուցվածքը տարբեր են։ Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ուսումնասիրել հեռավոր մոլորակների եռաչափ կառուցվածքն ու մթնոլորտային գործընթացները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը