Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար
Սպորտ
Լոնդոնի «Չելսին» չի հրաժարվում «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին ձեռք բերելու մտադրությունից։ Ամռանը լոնդոնցիներին չի հաջողվել իրականացնել գործարքը, սակայն այժմ նրանք նոր փորձ են նախապատրաստում։
«Ազնվականները» մտադիր են առաջարկել ավելի քան 100 միլիոն եվրո. նման խոշոր գումարը կարող է որոշակի ճնշում գործադրել կատալոնական ակումբի ղեկավարության վրա, թեև դա դեռևս չի երաշխավորում բանակցային գործընթացի մեկնարկը։
««Չելսիի» հետաքրքրվածությունը պայմանավորված է որակների համադրությամբ, որոնք հազվադեպ են հանդիպում մեկ ֆուտբոլիստի մոտ։ Ֆերմինը կարող է գործել որպես հարձակվողական կիսապաշտպան, օգնել հարձակվողին կամ միանալ գրոհներին խորքից այն ժամանակ, երբ մրցակցի կենտրոնական պաշտպանները զբաղված են այլ վտանգներ չեզոքացնելով։ Խաբի Ալոնսոն շատ բարձր է գնահատում այս ունակությունը»,- գրում է El Nacional պարբերականը։
Անգլիական ակումբը ստիպված կլինի ոչ միայն խոշոր գումար վճարել «Բարսելոնային», այլև համոզել բուն ֆուտբոլիստին։ Այս խնդիրը լուծելը բավականին բարդ կլինի, քանի որ Լոպեսն իրեն շատ հարմարավետ է զգում Կատալոնիայում։ Բացի այդ, ակումբը ևս տրամադրված է պահել խաղացողին իր շարքերում։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 23-ամյա Ֆերմին Լոպեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը