Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»
Սպորտ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն շարունակում է ձևավորել Մադրիդի «Ռեալի» կազմը։ Ինչպես հաղորդում է Fichajes.net-ը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դենզել Դումֆրիսը և Տիագո Պիտարչը հայտնվել են գլխավոր մարզչի «սև ցուցակում»։
Աջ եզրային երկու պաշտպաններն էլ հիմնական կազմում իրենց տեղը զիջել են Ֆեդերիկո Վալվերդեին, որն այդ դիրքում էր հանդես գալիս «Սևիլյայի» և «Լայպցիգի» դեմ հանդիպումներում։ Գերմանական ակումբի դեմ դիմակայությունում Ալեքսանդր-Առնոլդն ու Դումֆրիսը մնացել էին պահեստայինների նստարանին։
Ինչ վերաբերում է 19-ամյա Պիտարչին, ապա նա 2026/27 մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել գլխավոր թիմի կազմում։ Ծնկի վնասվածքից հետո նա մարզավիճակ է հավաքում «Կաստիլիայում», իսկ դաշտի կենտրոնում առկա բարձր մրցակցությունը նվազեցնում է նոր մարզչի գլխավորությամբ նրա նորամուտի հնարավորությունները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը