Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ
Աշխարհ
Այսօր Սերբիայում անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է շուրջ 6 մլն 45 հազար ընտրող։ Նրանք կորոշեն նոր Ազգային ժողովի կազմը, որի մեջ մտնում է 250 պատգամավոր։ Սերբիայի Խորհրդարան անցնելու շեմը 3 տոկոս է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցրել էր խորհրդարանը, իսկ հետո հայտարարել իր հրաժարականի մասին՝ որպեսզի, ինչպես ինքն է նշել, քվեարկությանը մասնակցի «որպես շարքային քաղաքացի»։
Իսկ Բուլղարիայում այսօր՝ անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնցում առաջատար է գործող պետության ղեկավար Իլիանա Յոտովան, վկայում են երկրի ԿԸՀ-ի տվյալները։
Հարցումների համաձայն, նա կարող է ստանալ ձայների ավելի քան 40%-ը, մինչդեռ նրա գլխավոր մրցակիցը՝ արևմտամետ ընդդիմության թեկնածու Անդրեյ Գյուրովը՝ մի փոքր ավելի քան 28%-ը։
Ընդհանուր առմամբ, Բուլղարիայում նախագահի պաշտոնի համար պայքարում է 27 թեկնածու։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը