UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Սպորտ
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում կազմակերպության մրցաշար անցկացնելու հնարավորությանը՝ հայտարարելով, որ ներկայում դրա համար կան հիմքեր։
«Բանակցություններ չեն եղել, բայց հարցը հիանալի է։ Անշուշտ, այժմ իմաստ ունի Ռուսաստանում մրցաշար անցկացնել»,– ասել է Ուայթը։
Միաժամանակ մրցաշարի կազմակերպման վերաբերյալ պաշտոնական բանակցություններ դեռևս չեն անցկացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում տեղի է ունեցել UFC-ի երեք մրցաշար։ Կազմակերպությունն առաջին անգամ մրցումներ է անցկացրել Մոսկվայում 2018 թվականի սեպտեմբերին։ Հաջորդ մրցաշարը կայացել է Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա նոյեմբերին մենամարտերը կրկին անցկացվել են Մոսկվայում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը