Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին
Քաղաքական
Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
«Նա, մասնավորապես, ասել է՝ «Ընտրություններից հետո կյանք կա», «Աչքիցս ընկել ես» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Նա սպառնացել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձին»,- ասել է Սաքունցը։
Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաեւ, որ պարեկները ծառայողական մեքենայով ընտրողների են տեղափոխել ընտրատեղամաս։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը