ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հայաստան
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ ԿԸՀ-ից հայտնել էին, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։
«Հիշեցնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին արգելված է զբաղվել քարոզչությամբ»,- նշել էին ԿԸՀ-ից։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը