Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է կրկին հրապարակայնորեն աջակցել իր վերընտրությանը՝ երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրին և համապատասխան տեղեկություններ ունեցող ամերիկացի զրուցակցին։
Պարբերականի տվյալներով, Նեթանյահուն ցանկանում էր, որ Թրամփը դիմի իսրայելցի լրագրողներին և ևս մեկ անգամ ընդգծի գործող վարչապետին իր աջակցությունը։ Վերջին օրերին երկու երկրների առաջնորդները երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել։
Մեկ շաբաթ առաջ Թրամփն արդեն հայտնել էր Նեթանյահուին իր «լիակատար և անվերապահ աջակցությունը»՝ շեղվելով Իսրայելում ընտրությունների ժամանակ ամերիկացի նախագահների՝ կոնկրետ թեկնածուներին հրապարակայնորեն չաջակցելու ավանդույթից։ Սակայն, ըստ հարցումների, այդ հայտարարությունը չի հանգեցրել իսրայելցի վարչապետի վարկանիշի նկատելի աճի։
ԱՄՆ վարչակազմում Նեթանյահուի խնդրանքը գնահատել են որպես «հուսահատության նշան», գրում է Axios-ը։
Նախընտրական հարցումները ցույց են տալիս, որ գործող վարչապետի կոալիցիան կարող է մեծամասնություն չստանալ Կնեսետում։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը