Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը
Գիտություն և Մշակույթ
Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը: Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական էջը։
«Նրան և մեր պատվիրակությանը դիմավորեց և շնորհավորեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Օդանավակայանը լի էր Naré-ի երկրպագուներով, ընկերներով ու ընտանիքի անդամներով»,- ասվում է հրապարակման մեջ.
Հիշեցնենք, որ 13-ամյա Naré-ն Մալթայում «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:
Մեծ շոուից առաջ Naré-ի տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 1 միլիոն դիտում ու շարունակում է մնալ առաջատարը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից