Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի
Աշխարհ
Նոյեմբերին՝ բանակցային գործընթացում դադարից հետո, Ուկրաինայի հարցով նախատեսվող եռակողմ հանդիպումը նախնական բնույթ կկրի և նպատակ կունենա հստակեցնել կողմերի դիրքորոշումները։
Այս մասին հոկտեմբերի 25-ին «Վեստի» լրատվական ծառայության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով կողմերի միջև երկար ժամանակ շփումներ չեն եղել։
«Առաջին հանդիպման ընթացքում նույնպես դժվար թե շատ բան հաջողվի լուծել․ այն, հավանաբար, նախնական բնույթ կկրի»,- նշել է Ուշակովը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից