Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը
Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա են եղել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը։
Ցուցադրությունն իրականացվում է «Այլևս չենք հանդուրժում»՝ ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ, որը նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է։
Ցուցադրության ներկայացված նմուշները տարբեր ժամանակներում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում իրականացված իրական նախաձեռնությունների մաս են կազմել։ Դրանք պատմություններ են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Չիլիից, Ֆինլանդիայից և աշխարհի այլ երկրներից։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից