Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի «Անսար Ալլահ» շարժման դեմ հայտարարել է հութիներին պատկանող հինգ բալիստիկ հրթիռների պահեստների և չորս հրթիռային կայանների ոչնչացման մասին, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների թիրախների դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ սպառնալիքի աղբյուրները չեզոքացնելու համար։
«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է հութիների կողմից վերահսկվող տարածքներում հինգ բալիստիկ հրթիռների պահեստների և չորս հրթիռային կայանների ոչնչացման մասին», – հաղորդում է գործակալությունը։
Հութիների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարամետ բանակի միջև ռազմական հակամարտությունը վերսկսվեց հուլիսի կեսերին՝ չորս տարվա դադարից հետո։ Այս ընթացքում հութիներին հաջողվեց գրավել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից