Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները առաջիկայում կայցելեն Թեհրան՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու նպատակով։
Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին՝ փոխանցում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրը վերջերս Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է այցի վերաբերյալ որոշման մասին։
Համատեղ նիստին նախատեսվում է, որ կմասնակցեն Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Բաղերիի խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակը տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է։
Նշվում է, որ երեք երկրները Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են օգոստոսի սկզբին։ Փաստաթղթի համաձայն՝ մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից