Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղեվարձի գանձման և վերահսկողության գործընթացին՝ ընդգծելով վարորդների հետ շարունակական աշխատանք տանելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ տոմսային համակարգի ներդրումից հետո նկատվում են դրական միտումներ, սակայն ձեռք բերված կարգապահությունը պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել գործընթացը և վարորդների հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել։
Ավինյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել մետրոպոլիտենում՝ պարզելու համար՝ արդյոք քաղաքացիներն ապօրինաբար օգտվում են այլ անձանց արտոնություններից։
Քաղաքապետի խոսքով՝ ստուգումներ իրականացնող աշխատակիցները պետք է պարբերաբար վերահսկողություն իրականացնեն նաև մետրոպոլիտենում՝ նման դեպքերը բացառելու նպատակով։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից