Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող առաջնության հերթական օրը պայքարի մեջ են մտել 63, 67 և 87 կգ քաշային կարգերի ըմբիշները։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին։
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցաշարի առաջին գոտեմարտում մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Կոռնելյու Ռուսուի հետ։ Ասլանյանը հաղթանակ է տարել 10։0 հաշվով՝ գոտեմարտն ավարտելով մոտ երկու րոպեում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից