Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
Հասարակություն
Հոկտեմբերի 27-ից Երևանի Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացնելով երթևեկության նոր կազմակերպման մանրամասները։
Էրեբունի փողոցով դեպի Աթոյան շարժվող վարորդները առաջին գոտուց կկարողանան երթևեկել ուղիղ և աջ, երկրորդ և երրորդ գոտիներից՝ միայն ուղիղ, իսկ չորրորդ գոտուց՝ ուղիղ և ձախ։
Էրեբունի փողոցից դեպի Արցախի պողոտա շարժվող տրանսպորտային միջոցների վարորդները առաջին գոտուց կկարողանան երթևեկել միայն աջ, իսկ երկրորդ, երրորդ և չորրորդ գոտիներից՝ միայն ուղիղ։
Մուրացան փողոցով խաչմերուկին մոտեցող վարորդները առաջին գոտուց կկարողանան երթևեկել միայն աջ, իսկ երկրորդ գոտուց՝ միայն ձախ։ Կարգելվի նաև Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը։
Խաչմերուկին հարակից տարածքից մուտք գործող տրանսպորտային միջոցների համար կտեղադրվեն «Զիջել ճանապարհը» և «Երթևեկությունը դեպի աջ» ճանապարհային նշանները։
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է երթևեկելիս ուշադրություն դարձնել ճանապարհային նշաններին և պահպանել երթևեկության նոր կարգը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից