Մոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համատեղ աշխատել՝ ավելի արդար աշխարհ ձևավորելու համար։
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում իմ սիրելի ընկերոջը՝ նախագահ Լուլա դա Սիլվային՝ իր նշանակալի ընտրական հաղթանակի կապակցությամբ։
Ես անհամբեր սպասում եմ նրա հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Բրազիլիայի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերությունն ավելի խորացնելու և ընդլայնելու համար», – ասել է Մոդին իր ելույթում։
«Միասին մենք կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում, առաջ մղել Հարավի ընդհանուր առաջնահերթությունները և աշխատել ավելի ներառական, արդար և կայուն աշխարհ ստեղծելու ուղղությամբ», – հավելել է նա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից