Մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո Ֆուկուդան
Աշխարհ
Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո Ֆուկուդան մահացել է 90 տարեկան հասակում՝ սրտի անբավարարությունից, հաղորդում է «Նիկեյ» թերթը։
Ֆուկուդան վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի սեպտեմբերը։ Նա իր քաղաքական կարիերան սկսել է 1970-ականներին, երբ դարձել է իր հոր՝ Տակեո Ֆուկուդայի քարտուղարը, որը նույնպես վարչապետ է եղել։
Վարչապետ դառնալուց առաջ Յասուո Ֆուկուդան չորս տարի (2000-ից 2004 թվականներին) զբաղեցրել է գլխավոր կաբինետի քարտուղարի պաշտոնը՝ գործնականում լինելով կաբինետի երկրորդ մարդը՝ վարչապետներ Յոշիրո Մորիի և Ձունիչիրո Կոիզումիի օրոք։ Նրան այս պաշտոնում գերազանցել է միայն Յոշիհիդե Սուգան, որը Շինզո Աբեի օրոք ութ տարի զբաղեցրել է գլխավոր կաբինետի քարտուղարի պաշտոնը։
Արտաքին քաղաքականության մեջ Յասուո Ֆուկուդան համարվում էր «աղավնի» և պաշտպանում էր ասիական երկրների, հիմնականում՝ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից