Զելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներ
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու օրինագծեր: Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
Փաստաթղթերն այժմ կներկայացվեն համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, որից հետո դրանք կդրվեն խորհրդարանի անդամների ընդհանուր քվեարկության։
Ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվել են Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին: Սա այս միջոցառումների 21-րդ երկարաձգումն է: Ռազմական դրության և զորահավաքի շարունակական երկարաձգման պատճառով Ուկրաինայում խորհրդարանական, նախագահական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվել: Զելենսկիի նախագահական ժամկետը պաշտոնապես լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից