Լեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունի
Աշխարհ
Լեհական ռազմաօդային ուժերը F-16 օդաչուների լուրջ պակաս ունեն, ըստ «Ռեչպոսպոլիտա» թերթի։
Թերթի տվյալներով՝ Լեհաստանի սպառազինության մեջ գտնվող այս տեսակի 47 կործանիչները պատշաճ կերպով շահագործելու համար անհրաժեշտ է առնվազն 70 մարզված օդաչու, մինչդեռ լեհական F-16-ներ իրականում թռչում են ընդամենը 40 օդաչու։
«Ռեչպոսպոլիտա»-ն Լեհաստանի ռազմաօդային ուժերում F-16 օդաչուների պակասի պատճառներից մեկը համարում է մարզումների դժվարությունները և օդաչուների մեծ մասի ցանկությունը՝ թռչելու ավելի ժամանակակից հինգերորդ սերնդի F-35 կործանիչներով, որոնք նույնպես գնվել են Միացյալ Նահանգներից։
2003 թվականին Լեհաստանը պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների հետ՝ 3.6 միլիարդ դոլարով 48 F-16 կործանիչ գնելու համար։ Կործանիչների ամբողջ խմբաքանակը Լեհաստան է ժամանել 2006-2008 թվականներին։ 2025 թվականի օգոստոսի 28-ին Ռադոմ քաղաքի մոտակայքում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել մեկ F-16։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից