ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են
Հասարակություն
ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ վիզայի տրամադրումից հետո ևս շարունակաբար հետևում են վիզա ստացած անձանց գործունեությանը՝ համոզվելու, որ նրանք պահպանում են ԱՄՆ օրենքներն ու ներգաղթային կանոնները։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ կանոնները չարաշահող անձանց վիզաները չեղարկվում են։
ԱՄՆ կառավարությունը շարունակում է պայքարել խարդախությունների և անօրինական ներգաղթի դեմ։ Վիզայի հետ կապված խարդախություն կատարած անձինք հետագայում կզրկվեն ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից