Սաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբ
Քաղաքական
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում կուսակցության արդյունքները չորս խոշորացված համայնքներում։
Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՅԴ-ն Ծաղկաձորում ստացել է 15.4% ձայն՝ 449 քվե, Մարտունիում՝ 11.2%՝ 2053 քվե, Արտաշատում՝ 10.6%՝ 2925 քվե, իսկ Հրազդանում՝ 9.6%՝ 1736 քվե։
Սաղաթելյանը հայտարարել է, որ, չնայած իր գնահատմամբ՝ աննախադեպ ճնշումներին և հետապնդումներին, կուսակցությունը նշված համայնքներում ստացել է քաղաքացիների աջակցությունը։ Նա շնորհակալություն է հայտնել իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին, ինչպես նաև համայնքային կառույցների անդամներին, թեկնածուներին և թիմերին։
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը դիտարկել է որպես համապետական ընտրություններին ընդառաջ համախմբումը պահպանելու և պայքարը շարունակելու ճանապարհ։
«Ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք աննահանջ»,- գրել է Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից