Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 20-ին Երևանում գողություն է տեղի ունեցել «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկում։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում գործող մասնաճյուղի դուռը և ներսից հափշտակել զինվորի համար հանգանակությունների արկղը, որի մեջ գումար է եղել․ փոխանցում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի քննիչները։ Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն միջոցառումներ են ձեռնարկում գողությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և գողոնը վերադարձնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից