CNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իսրայելի հետ հարված հասցնել Իրանին մինչև Իսրայելի ընտրությունները, ինչպես խնդրել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին։
«Նեթանյահուն շատ էր ցանկանում համոզել Թրամփին ընտրություններից առաջ Իրանի վրա համատեղ հարձակման անհրաժեշտության մեջ, բայց Թրամփը հրաժարվեց», - հեռուստաալիքը մեջբերել է իսրայելական աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ պատճառներից մեկը Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի նախազգուշացումն էր, որը տեղեկացրել էր շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին, որ հարվածը կխաթարի Իսրայելի ընտրությունները և կհանգեցնի դրանց հետաձգմանը։
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը վերջին շաբաթներին պատրաստվում էր Իրանի վրա հարձակմանը և լոբբինգ էր անում այդ հարվածների համար ԱՄՆ պաշտոնյաների շրջանում, բայց այժմ հետաձգել է ծրագրերը և պատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել, հավանաբար միջանկյալ ընտրություններից հետո։ Նրանք պարզաբանել են, որ Իսրայելը համաձայնել է հետաձգմանը մասամբ այն պատճառով, որ իրեն անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը հրթիռային պաշտպանության ոլորտում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից