«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը
Իրավունք
Հոկտեմբերի 25-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախվել են «Lamborghini Urus», «Toyota Land Cruiser», «Hongqi» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Պարզվել է, որ «Lamborghini Urus»-ը վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Պետրոս Հովհաննիսյանը, «Toyota Land Cruiser»-ը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Անդրանիկ Աբովյանը, «Hongqi»-ն՝ Հրազդանի բնակիչ 26-ամյա Նարեկ Թադևոսյանը, իսկ «BYD»-ն՝ Երևանի բնակիչ 42-ամյա Միքայել Ավանեսյանը։
Վթարի հետևանքով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ «Lamborghini Urus»-ի վարորդ Պետրոս Հովհաննիսյանն ու նրա 36-ամյա ուղևոր Արամ Աբովյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նույն մեքենայի 8-ամյա ուղևորը՝ «Ուիգմոր կանանց և երեխաների» բժշկական կենտրոն, իսկ «Hongqi»-ի վարորդ Նարեկ Թադևոսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ աղբյուրի՝ մինչև պարեկների ժամանումը «Lamborghini Urus»-ի վրայից հանել էին համարանիշները։
Վթարը տեղի է ունեցել ժամը 17։10-ի սահմաններում։ Դեպքի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածում մոտ 4 կմ խցանում է առաջացել։ Վթարված մեքենաներից երեքը հայտնվել էին երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։
Վթարի մասնակիցներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից