Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են
Արտակարգ Պատահար
Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 7 և 10-ամյա աղջիկները ծայրահեղ ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանք անգիտակից են և արդեն վիրահատվել են։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ վթարի օրը բժշկական կենտրոն են տեղափոխվել 7, 10 և 13 տարեկան երեք քույրերը։
13-ամյա աղջիկը ծանր վիճակում գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում։
Վթարի հետևանքով տուժած ամենափոքր երեխան՝ 11 ամսական աղջիկը, գտնվում է «Վիգմոր» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնից երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել՝ հղում անելով բժշկական գաղտնիքին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից