Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
ՀասարակությունՖիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարագրերում ինքնաշխատ լրացվող տեղեկատվության ծավալը։ Բացի այդ, սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից